Secret Sound

Ձեր ձեռքերում տասը հազարանոցներով մեկ միլլիոն դրամի կապոց է։ Իսկ ի՞նչ ձայն կգա այդ գումարը հաշվելուց։ Մասնակցեք աշխարհի ամենառեյտինգային Secret Sound խաղին, որտեղ ճիշտ գուշակելով ձայները դուք կդառնանք այդ կապոցի տերը, որի մեջ գումարը կհնգապատկվի յուրաքանչյուր նոր ձայնի հետ։ Secret Sound, նոր խաղ KissFm-ի եթերում, գուշակի՛ր ձայնը, դարձի՛ր այդ գումարի տերը։

Սխալ պատասխաններ

1. Մետրոյի վագոնների, ռելսերի ձայն

2. Ձմերուկ կտրել

3. Հրշեջները ջրով հանգցնում են կրակը

4. Սալյուտի (հրավառություն) ֆիլտրը կպցնել, արձակել

5. Փուչիկը փչում են ու պայթում է

6. Թղթերը ձեռքով հավաքում են, հարվածում տակից , որ հավասարվի

7. Պոլիէթիլենային տոպրակը փչում են ու տրաքացնում

8. Գրիչով գրել թղթի վրա հետո գրիչը վայր դնել

9. Ինչ որ մեկը քայլում է դատարկ արկղերի միջով

10. Շունը հոտոտելով քայլում է

11. Մարդը շնչակտուր վազում է, հոգոց հանում, թռնում

12. Ռադիոյի ձայն

13. Ճնշման ապարատով չափում են ճնշումը, դնում սեղանին

14. Գլանաձև փաթեթավորված անձեռոցիկը բացում են մինչև վերջ, և պոկվում է

15. Ցելոֆանով սննդի փաթեթավորում

16. Գոմից կենդանիների խումբը դուրս է գալիս, վերջում դուռը փակվում է

17. Ինչ որ մեկի գրպանի մեջ դրված հեռախոսի տեսախցիկը ձայնագրում է ու վերջում դուռը փակում են

18. Ձմեռային եղանակին մարդ տուն է գալիս, կոշիկները ավելով սրբում է, դուռը բացում, մտնում ու փակում

19. Սրբիչով սրբել սպասք ու դնել դարակը

20. Ծովախոզուկը տուփ է հրում սեղանի վրայով, վերջում տուփն ընկնում է գետնին

21. Բացել շամպայնի շիշը, սկզբում հանել ֆոլգան, երկաթը, հետո՝ խցանը

22. Պլաստիլինը ազատում են փաթեթավորումից, մի քիչ խաղում ու խբում են սեղանին

23. Զուգարանի թուղթը բացել և պոկել

24. Գրիչով գրում են ,գիծ են քաշում և վերջում` գրիչը հարվածում են տետրին

25. Մատիտով գրում են, գիծ են քաշում և վերջում մատիտը հարվածում են տետրին

26. Նվերի տուփը բացում են փաթեթավորումից, դնում սեղանին

27. Մարդը քայլում է ձյան միջով, լսվում է բաճկոնի և քամու ձայնը, հետո ոտքերը սրբում է, մտնում ներս, դուռը փակում

28. Ձեռքով վերցնել մի քանի թուղթ, դրանց մեջից ընտրել մեկը և կնքել

29. Շաքարավազը լցնել ամանի մեջ և փակել

30. Տարածքում ավել են անում , հավաքում աղբը, գցում աղբամանի մեջ և փակում դրա կապարիչը

31. Կոպեկով մաքրում են պաշտպանիչ շերտ, հետո՝ կոպեկը դնում սեղանին

32. Notebook-ի Touch Pad-ի վրա մատով օգտվել, հետո փակել Notebook-ը

33. Փուչիկը փչել, խաղալ մատներով, հետո կապած մասը ձգել և բաց թողնել

34. Ռետինով ջնջում են գրքի գրվածը, ձեռքով սրբում , հետո նորից են ջնջում, ձեռքով սրբում և գիրքը փակում են

35. Նապաստակը հոտոտելով փնտրում է սնունդ, լսվում է ոտքերի ձայնը, հետո ընկնում է ծուղակի մեջ

36. Մի քանի փաստաթուղթ ստորագրում են, հետո կնիքում

37. Բասկետբոլի գնդակով խաղում են ու գցում ցանցի մեջ

38. Անձեռոցիկը օդի մեջ թափահարում են մի քանի անգամ, հետո ընկնում է գետնին

39. Հին հեռուստացույցի ալիքները ձեռքով փոխում են հետո, հարվածում հեռուստացույցի գլխին։

40. Առանց երաժշտության պարային շարժումներ են անում, հետո՝ ոտքերով խփում գետնին

41. Նվերի տուփ բացել, ազատել փաթեթավորումից

42. Մարդը մտնում է տուն, վերարկուն հանում է, վերջում կոշիկները և գցում փայտից հատակին։

43. Կրծող կենդանի հոտոտում է միկրաֆոնը

44. Թղթով սարքում են պայթուցիկ ու պայթեցնում

45. Ձյան վրայով վազում են, մտնում ներս ու դուռը փակում

46. Ձին վազում է, դանդաղում, լսվում է նրա քայլերի և շնչառության ձայնը, հետո մտնում է ախոռ, ու դուռը փակվում է

47. Ֆոնենդոսկոպը քսվում է շորերին, լսվում է սրտի աշխատանքը, հետո դնում են սեղանին

48. Սկզբում շոր են հանում , շորը քսվում է ուրիշ շորերին , խշխշում է և վերջում փակում են դարակի դուռը

49. Պլաստմասե շշի վրայից կամաց պոկում են պիտակը, և վերջում կտրուկ քաշում սոսնձած մասից

50. Թղթի մի լիստ է, քաշելով այն փաթաթում են, կլորացնում ու կողքի անհավասարությունը շտկելու համար հարվածում են մի տեղ, որ այն հավասարվի

51. Փչած փուչիկը պտտեցնում են, լսվում է փուչիկի ու մատների հպման ձայնը, հետո՝ պայթեցնում են

52. Տուփը սկոտչով փաթաթել մի քանի անգամ և դնել սեղանին

53. Տոպրակը օդով են լցնում ու պայթեցնում այն

54. Թուղթը մի քանի անգամ ծալում են ու շպրտում գետնին

55. Սմբակավոր կենդանին շնչակտուր վազում է, լսվում է նրա շնչառության ձայնը և որսորդը կրակում է

56. Բիաթլոն սպորտաձև, դահուկորդը սահում է, հետո հրացանով կրակում է

57. Փաստաթղթերը լրացնում են, ստորագրում, կնիքում

58. Խոզանակով մաքրում են փայտե սեղան

59. Տարայից շաքարավազը լցնում են տոպրակի մեջ և վերջում փակում են տարայի կափարիչը

60. Բռնցամարտիկ է պարապում բոքսի տանձիկի վրա, լսվում է նրա ոտքերի քսքստոցը, երբ նա թռնում է , ձեռքերով կամաց կամաց հարվածում է տանձիկին և վերջում ևս մեկ ուժեղ հարված հասցնում

61. Սվաղը վերցնում են, սվաղում են ու ցեխը շպրտում գետնին

62. Պոլիէթիլենային տոպրակը ձեռքով փորձում են բացել, փչում են և պայթեցնում

63. Բաց պատուհանի վրայից պոկում են սկոտչը և փակում են պատուհանը

64. Հեռախոսը գրպանի մեջ միացրած վիճակում ձայնագրում է շարժվող մարդու քայլերը, և վերջում հեռախոսը ընկնում է գրպանից

65. Խոնավ անձեռոցիկի տուփը կամաց բացում են, անձեռոցիկը հանում են, մաքրում են ձեռքերը, հետո փակում ու դնում սեղանին

66. Տոպրակից խնձորը կամ կարտոֆիլը դատարկում են ամանի մեջ և վերջինը ընկնում է գետնին

67. Կարի մեքենայի տակ դնում են կտոր և կտորը ասեղի տակ ամրացնելու համար՝ իջնեցնում են կարի մեքենայի մասը

68. Խաղաքարտերը խառնում են, դնում սեղանին

69. Արդուկի վրա սեղմում ենք այն կոճակը , որն արձակում է գոլորշին, և այն դնում ենք սեղանին

70. Պոլիէթիլենային տոպրակը պտտեցնում են մինչև մեջը օդ հավաքվի և պայթեցնում

71. Հրավառությունն արձակում են, պայթում է երկնքում, պայթուցիկների ձայնն է լսվում

72. Մարդը ձյան վրայով քալյում է, դռան մոտ ոտքերը թափահարում, որ մաքրվի, մտնում է տուն

73. Կոշիկը խոզանակով վաքսում են, հետո դնում հատակին

74. Սկոչելու գործիքով սկոչում են, հետո ատամիկներով պոկում

75. Տախտակի վրա կտրատում են բանջարեղենը և դանակը հարվածում տախտակին

76. Շամպայնից ձերբազատում են փայլաթիթեղը և, դեռ չավարտած այդ գործընթացը, խցանը թռնում է վրայից

77. Տոպրակի մեջ ինչ-որ բան քաշելով տանում են, անցկացնում դռնով ու այն ուժեղ փակում

78. Պաղպաղակի սառնարանը բացում են, միջից ընտրում են պաղպաղակը, սառնարանը փակում են

79.Արկղը հատակին քաշ են տալիս կամ հրելով տանում են, իսկ հետո այն ընկնում է ներքև բարձրությունից։

80. Երկու ձիավոր վահաններով մենամարտում են

81. Նունչակիով շարժումներ անել, հետո դնել հաստ մակերեսին

82. Մարդը բերանով խոսափողի մոտ ձայներ է հանում (բիթ է պահում)

83. Զինվորը վազում է անտառով, և վերջում կրակում ատրճանակից

84. Սպորտային համազգեստով մարդը մտնում է տուն և դուռը փակում

85. Շունը, տոպրակը հոտոտելով, գտնում է ոսկոր և ուրախությունից դեն նետում

86. TOTO GAMING-ի ROKET ON խաղի ձայնը՝ առանց երաժշտության

87. Коленкор-ի կլորացված փաթեթով պաստառը քաշում, փաթաթում են

88. Փոքր արկղից կամաց կամաց քաշում են սկոտչը թղթի հետ միասին և վերջում ուժեղ պոկում այն վրայից

89. Դահուկորդը սահում է ու ընկնում

90. Խոսափողի մոտ ինչ-որ մեկը արագ գիրք է թերթում և վերջում փակում այն

91. Լսափողի մոտ ինչ որ մեկը շարժում է չիպսի տուփը և պայթեցնում այն

92. Թղթի վրա ստորագրում են գրիչով ու լսվում է ձեռքի և թղթի շփման ձայնը, վերջում այն կնքում են կնիքով

93. Խմոր են հունցում, խաղում մատներով, հետո՝ գունդը խփում սեղանին

94. Պլակատի թութը սեղանի վրա փաթաթում են մատներով, վերջում վրան ռեզին անցկացնում

95. Դարակի վրա մատներով, եղունգներով կտկտացնում են, ոնց որ քերեն, հետո փակում են դարակը

96. Պահարանը բացում են, շորերը դասավորում ճամպրուկի մեջ, հետո փակում են

97. Յուղամատիտը սրում են՝ թղթի վրա քսելով, մինչև կոտրվում է

98. Ածուխով աշխատող շոգեքարշ

99. Աղբի տոպրակը քարշ են տալիս, գցում աղբամանի մեջ ու աղբամանի կափարիչը փակում

100. Խոսափողը սրբում են կտորով և մատով կտացնում վրան:

101. Խմորը գրտնակում են և հետո այն դնում սեղանին։

102. Կոկա Կոլայի գովազդից, երբ տղան սառույցի միջից վերցնում է շիշը, խմում, հետո դնում տեղը։

103. Խոսափողի մոտ երկու հեռախոսով զանգում են մեկից մյուսին՝ բարձրախոսը միացրած։

104. Միացրած խոսափողի մոտ կանգնած է մարդ, ով ոտքերով կամաց հարվածում է գետնին , հետո ձեռքով շոշափում խոսափողը և վերջում դնում է այն տուփի մեջ

105. Թղթի վրա մատիտով գրում են ու վերջում մատիտի ծայրը կոտրվում է

106. Քսերոքսի ապարատի մեջ թուղթ են դնում , տպում և վերջում փակում են կափարիչը

107. Տակառ (бочка) են գլորում, վերջում կանգենցնում տեղը

108. Մուկը հոտոտելով վազում է պանրով թակարդի մոտ և թակարդը փակվում է

109․ Օդանավակայանում հատուկ սարքով փաթեթավորում են ճամպրուկը, լսվում է տոպրակի ձայնը փաթեթավորման ժամանակ, և վերջում ճապրուկը ընկնում է սարքի կողքին

110. Պենտպլաստի հետ խաղում են ու կոտրում

111. Փուչիկներով կոմպոզիցիա են հավաքում, հետո պայթում է

112. Բնության ձայն

113. Մարդը աստիճաններով շենք է բարձրանում, մտնում է ներս, դուռը փակում

114. Ծամոնով (big bubble) փուչիկ են անում, հետո պայթում է

115. Ձեռքի փոքր հոլը պտտեցնում են սեղանի վրա և պտտվելուց հետո այն ընկնում է

116. Պոլիէթիլենային տոպրակներն ազատում են կլորացված փաթեթավորումից ամբողջությամբ, վերջում, կարտոնը, որի վրա փաթաթված էին տոպրակներն, ընկնում է գետնին

117. Բլոկնոտը բացում են, գրում, հետո թերթում, նորից գրում ու փակում

118. Զուգարանի թուղթը աջ ձեռքի մեջ բռնած քաշում և հավաքում են ձախ ձեռքի մեջ , հետո ևս մեկ անգամ անում են միևնույն գործողությունը , պոկում են թուղթը և ռուլոնը(գլանափաթեթը) դնում են հարթ մակերեսի վրա

119. Պոլիէթիելնային տոպրակի ռուլոնը (գլանափաթեթը) բացում են, այն գլորվում է և կպնում է պատին

120. Փուչիկը փչում են, շոշափում այն, ոլորում և պայթեցնում

121. Սեղանի վրա փաթաթում են թուղթ, հետո՝ հավաքած ռուլոնը (գլանափաթեթը) գցում սեղանին

122. Ապակի մաքրող հեղուկը փչել ապակու վրա

123. Ականջին դրված լսափողին մոտեցնում են հագուստ և քսում այն վրան , հետո հանում են լսափողը և գցում գետնին

124. Բշտիկը տարբեր կողմերից սեղմում են

125. Միկրոֆոնը միացված քսվում է օձիքին, ու մեկը մտնում է ներս ու փակում դուռը

126. Հարվածային գործիքներ

127. Փայլաթիթեղը (ֆոլգա) բացում են և պոկում

128. Տոպրակը քարշ են տալիս գետնի վրայով, լսվում է այդ ձայնը և մարդու ոտնաձայներ , այն անցկացնում են դռնով և փակում դուռը

129. Փաթեթավորված անձեռոցիկները (рулон) քաշելով՝ սրբում են ձեռքերը, հետո փակում են սենյակի դուռը

130. Ռադիոընդունիչով փոփոխում են ալիքները հաճախականությունները, հետո՝ անջատում

131. Փոքր պատուհանի վրա, դրսի կողմից փակցված է տոպրակ, քամուց այն շարժվում է , հետո բացում են դուռը միջանցիկ քամու պատճառով ուժեղ փակվում է պատուհանը

132․ Ինչ որ բան են փաթեթավորում տոպրակով, և վերջում փաթեթավորած իրը դմբացնելով հավասարեցնում են

133. Սկոտչը փաթաթում են լսափողին, պոկում են, նորից փաթաթում են, մեկ անգամ էլ պոկում են, փաթաթում և վերջնական պոկում

134. Հրավառության ձայն

135. Գումարը հաշվում են ձեռքով և դնում պինդ մակերեսի վրա

136. Գրիչով ստորագրում են թղթերը և դնում պինդ հարթության վրա

137. Հեռախոսը միացրած վիճակում է, և փչում են մեջը

138. Աղբի տոպրակները փաթեթավորումից ձեռքով քաշում են, հետո՝ պոկում

139.Գիմնաստը այծիկի վրա վարժություններ է կատարում, լսվում է նրա հագուստի և այծիկի շփման ձայնը ,հետո նա թռչում է և վայրէջք է կատարում գորգի (մատրասի) վրա

140. Աղբով պարկը քարշ են տալիս գետնի վրայով , գցում են աղբամանի մեջ և փակում կափարիչը

141. Խմում են գազավորված ըմպելիք

142. Թերթով բաժակ են փաթաթում, դնում սեղանի վրա

143. Ձնագնդի են պատրաստում և խփում պատին

144. Բացում են պաղպաղակի սառցարանը , ձեռքով սկսում ընտրել պաղպաղակը , հետո փակում են դուռը

145. Ստվարաթղթով պատրասում են գմփուցիկ և պայթեցնում

146. Ձեռքերով խառնում են խաղաքարտերը և դնում այն սեղանի վրա

147. Կտորով մաքրում են նոթբուքի մոնիտորն ու ստեղնաշարը, հետո փակում այն

148. Ձիարշավարանում ձին վազում է, լսվում են շնչառությունն ու ոտնաձայները, հետո մտնում է ներս, և դուռը փակվում է

149. Հեղափոխության ծափերի, թմբուկների ձայն, վերջում՝ ԴԸ՜ՄՓ

150. Թիակով մաքրում են ձյունը, հենում այն պատին և, թիակն ըկնում է գետնին

151. Սառած ձեռքերը շփում են իրար, հո՜ անում, որ տաքանա,վերջում՝ ծափահարում

152. Արկղի վրա տարբեր կողմերից գրում են, ստորագրում են, հետո դնում են սեղանին

153. Ամանի սպունգը երկաթյա սպասքի հետ շփում են, ու այն դնում սեղանին

154. Թուղթը ճմռթում են և գցում սեղանի վրա

155. Ինչ որ մեկը ծանր շնչելով իջնում է աստիճաններով, բացում է դուռը և փակում այն

156. Զանգած ժամանակ մաքրում են հեռախոսի էկրանը և առանց անջատելու՝ դնում են սեղանին

157. Մարդը խոտերի վրա խաղում է գնդակով, վերջում՝ ուժեղ հարվածում

158. Երկու հոգի մրցույթի ժամանակ թղթե սկոտչով փաթեթավորում են պենոպլաստը, և ով շուտ վերջացնում է, գցում է այն գետնին

159. Ֆոլգայից փուչիկ են փչում, պայթեցնում

160. Քամին խաղում է թղթի հետ

161. Միացված վիճակում , թերի աշխատող հեռուստացույց է, խորքից լսվում են ձայներ, վերջում հարվածում են գլխին,որպեսզի լավ աշխատի

162. Բերանով ձայներ են հանում

163. Դիսնեյի մուլտֆիլմի հերոս Պլուտո շունը հոտոտելով գնում-գնում է, ու քիթն ընկնում է թակարդը

164. Հյութ են խմում, վերջում լաաաավ ֆրթացնում ու տուփը գցում աղբամանը

165. Բացիչով փորձում են բացել գինու խցանը և վերջում, բացիչի երկու կողմերը սխմելով, դուրս են հանում այն

166. Աղբը` բարձրահարկ շենքի աղբատար խողովակով գցում են ներքև

167․ Ինչ որ մեկը շորերը ձեռքերի մեջ փախչում է, հասնում է դռան մոտ, ու ձեռքերից ընկնում են իրերը

168. Թուղթը շփելով սեղանին ՝ ճմռթում են այն և կտրուկ պոկում երկու մասից

169. Գնդակը փչում են նասոսով, և վերջում գցում լամինատե հատակի վրա

170. Մեղվի փեթակի հետ գործողություն, մեղվաբույծը ծուխ է փչում սարքի միջոցով մի քանի անգամ ու փակում փեթակի կափարիչը

171. Ֆոնենդոսկոպով չափում են ճնշումը, լսվում են սրտի զարկերը, և վերջում այն փակում ու դնում են տուփի մեջ

172. Ծանր տոպրակը գլորվում է և բարձր տեղից ընկնում

173. Օդապարիկով , ինչ որ մեկը, թռչում է բարձր տեղից, լսվում է կտորի շփումը օդի հետ, և օդապարիկը բացվում է

174. Ազատ ոճի ըմբշամարտիկները գորգի վրա պարապմունք են անցկացնում, մի զուգընկերը մյուսին կարողանում է գցել գորգին, լսվում է մարմնի ու գորգի հպման ձայնը

175. Գրատախտակի վրա կավիճով գրում են մաթեմատիկական կամ երկրաչափական հավասարում և վերջում դնում են կետ

176. Միացված վիճակում, փոքր լսափողի լարը հանում են շորի տակից, լսվում է , թե ինչպես է այն քսվում շորերին հանելու ընթացքում, և լսափողը ընկնում է գետնին

177. Խաղում են բասկեթբոլ, լսվում է ոտքերի և գնդակի ձայնը, ոորոնք հպվում են հատակին , և վերջում գնդակը գցում են զամբյուղի մեջ ու այն ընկնում է գետնին

178. Զուգարանի թուղթը քաշում են, բացում են մի քանի անգամ, հետո դնում կոշտ մակերեսի վրա

179. Բաց տարածքում գրատախտակի վրա կավիճով գրում են կամ ստորագրում, հետո կավիճը դնում են գրատախտակի վրա

180. Խաղաքարտերը խառնում են, հավասարացնում ու դնում սեղանին

181. Դանակով կտրատում են բանջարեղեն և վերջում դանակը դնում են սեղանին

182. Ինչ որ մեկը, խոտով պատված դաշտի միջով քայլում է, մոտենում է մեքենային և փակում դուռը

183. Երկաթե մետրը բացում են, չափում սեղանի լայնությունը, կտրուկ մտցնում տեղը

184. А4 ֆորմատի թղթերի տուփը պատռելով բացում են, թղթերը հանում ու հարթ մակերեսին խփելով հավասարացնում

185. "Մենք ենք մեր սարերը" ֆիլմի մեջ Ֆրունզիկը ուռած եզին տանում է դաշտի միջով, գցում է խոտերին և դանակով բացում փորը

186. Մատիտը սրիչով սրում են և այն դնում սեղանին

187. Ավելով հավաքում են աղբը, լցնում են աղբարկղը և փակում կափարիչը

188. Սուպերմարկետում ձուկ են գնում, վաճառողը ձկանը հանում է ջրից, լսվում է ձկան թփթփոցն ու շնչառությունը, հետո վաճառողը մուրճով խփում է ձկան գլխին

189. Ցուլը գալիս է դեպի մատադորը, անցնում է կարմիր կտորի միջով և ընկնում է գետնին

190. Ստվարաթուղթը գլանակից քաշում են ու ստեպլերով դակում

191. Բռնցքամարտիկը պարապմունք է անում, վերջում հարվածում տանձիկին

192. Խշխշան բաճկոնով (պուխավիկով) քայլում են, մոտենում դռանը և փակում

193. Լավաշի խմորը գրտնակում են, վերցնում են ձեռքերի մեջ, դնում ռաթափի վրա, ձեռքերով հավասարեցնում և դմփացնում թոնրի մեջ

194. Խրտնած ձին վազում է և մտնելով ախոռ փակում է դուռը

195. Թուղթը փաթաթում են գլանաձև, լսվում է թղթի ու սեղանի շփման ձայնը, հետո երկու կողմերից ձեռքով խփում են, որ հավասարվի ու դնում են սեղանին

196.Թափահարում են Pringles չիպսերի տուփը և դնում են այն սեղանին

197. Դռան դիմացի շորի վրա սրբում են կոշիկները և փակում դուռը

198. Պատից պոկում են պաստառը, սկզբից մեկ անգամ են քաշում, երկրորդ անգամ ՝ավելի ուժեղ։ Դուրս են գալիս դռնով և փակում այն

199. Արկղի մեջ գտնվող պենոպլաստի հետ գործ են անում և այն կոտրվում է

200. Կտորով մաքրում են բաց պատուհանը և փակում այն

201. Ցեմենտ-բետոնը լցնում են դույլի մեջ, հետո խփլեով դատարկում են, որ մասսան ամբողջությամբ լցվի դույլը

202. Խոզանակով մաքրում են կոշիկները, հետո դուրս ելնում ու փակում դուռը

203. Շոկոլադե սալիկը բացում են , հանում միջից շոկոլադը և կոտրում այն

204. Վատմանը փաթաթում են , կլորացնում , ձեռքերով կողքերից հավասարեցնում և դնում սեղանին

205. Մատիտով գրում են թղթի վրա, վերջում դնում են սեղանին

206. Մարկերով գրում են թղթի վրա, վերջում դնում են վերջակետ

207. Փոքր միկրոֆոնն ամրացնում են հագուստի վրա, պոկվում ու ընկնում է

208. Հին տեսախցիկի մեջ տեղադրում են ժապավեն, քաշում են մի ծայրից մյուս ծայրը և փակում տեսախցիկի կափարիչը

209. Թերթը փաթաթում են , կլորացնում և հարվածում սեղանին

210. Թմբուկի (բառաբանի) վրա նվագում են , վերջում ուժեղ հարվածում

211. Թղթե տարայի մեջ լցված է չոր լուծվող սուրճ , խառնում են գդալով և տարան դնում են սեղանին

212. Սվաղը քսում են պատին, վերջում մի փոքր զանգված ուժեղ խփում են

213. Պոլի շորով մաքրում են հատակը, վերջում այն հենում պատին

214. Բախիլը հանում են տոպրակից, հագնում մի ոտքին և ոտքը դում գետնին

215. Արդուկ են անում գոլորշիով ու արդուկը դնում սեղանին

216. Սուսլիկը ֆոտոխցիկ վերցրած փախչում է ու մտնում իր բունը

217. A4 ֆորմատի թղթի վրա գրիչով դիմում կամ տեղեկանք են լրացնում, վերջում՝ կնիքում

218. Ձյուն են մաքրում և հետո թիակը թափ են տալիս

219. Փչովի ներկը շարժում են, փչում, լսվում է նրա միջի գնդիկի ձայնը և վերջում կափարիչով փակում են ներկը։

220. Պենոպլաստը ձեռքով շոշափում են ու կոտրում

221. Լիզուի հետ մատներով խաղում են, իրենից պատրաստում փուչիկ և պայթեցնում

222. Ավելով մաքրում են չորացած տերևները և ավելը հենում են պատին

223. Վարպետը փուքսի միջոցով տաքացնում է երկաթը , աշխատացնում է այն ոտքերով, լսվում է կրակի ձայնը և վերջում մուրճով հարվածում է երկաթին

224. Կտորով սրբում են թավա կամ կաթսա ու դնում սեղանին

225. Հղկող գործիքով հղկում են փայտը ու այն դնում հարթ մակերևույթի վրա

226. Կասետի միջից հանում են ժապավենը, հետո կասետը դնում են սեղանին

227. Սկավառակով հին հեռախոսի վրա համար են հավաքում, հետո դնում են լսափողը

228. Թեթև ատլետը վազում է, հետո թռիչք անում ու ցատկում մատրասի վրա

229. Քամին ծածանում է վարագույրը, հետո փակվում է պատուհանը

230. Տերը և շունը խաղում են, լսվում են տիրոջ ոտքերի և շատ հոտոտելու ձայները, վերջում տերը փախչում է և փակում է դուռն իր հետևից

231. Գիրքը թերթում են ու վերջում ուժեղ փակում

232. Մեկանգամյա օգտագործման թղթե բաժակների կապոցը շարժում են սեղանի վրա, հետո մի հատը հանում են, դնում են սեղանին

233. Ճշման ապարատով չափում են ճնշումը, հետո սարքը ընկնում է սեղանին

234. Ձնագունդը բարձունքից իջնում է ներքև ու դեմ է առնում պատնեշի

235. Ծեփամածիկը քսում են պատին, շուշաթղթում և վերջում թափ տալիս շուշաթղթի վրայի փոշին

236. Կրկեսում ծաղրածուն կատարում է համարներ, լսվում է ինչպես են կողքից նվագում թմբուկի վրա երկաթից ձողերով, և վերջում ծաղրածուն ընկնում է գետնին

237. Մեքենայի “бардачок”-ում (իրեր պահելու խցիկ) ինչ-որ բան են փնտրում, հետո թղթեր են հանում ու փակում։ Մեքենան ընթացքի մեջ է այդ ժամանակ

238. Մարդը սենյակից վազում է դեպի դուռը, լսվում է շնչառության ձայնը, դուռը բացում է և դուրս գալիս, հետո փակում է

239. Սառցարանից քերում են սառույցը, լցնում ամանի մեջ և փակում սառցարանի դուռը

240. Միացված վիճակում կասետի ժապավենը պտտվում է (ծամում ), և վերջում Play-ի կոճակը հետ է շպրտում

241. Լսափողը քսվում է շորին, ևայն դնում են սեղանին

242. Ձիուն սանրում են, ընթացքում լսվում են նաև նրա ոտնաձայները

243.Ձավարը կամ բրինձը մաղում են ու մաղը ուժեղ դնում են սեղանին

244. Եգիպտացորենը տերևազրկում են ու դնում սեղանին

245. Հին հեռուստացույցի ալիքները փոխում են, լսվում է խշխշոցը, գլխին խփում են, որ աշխատի, հետո դուրս են գալիս սենյակից, փակում դուռը

246. Գինու շշի վրայից պոկում են փաթեթավորումը, հետո խցանահանով հանում են խցանը

247. Փուչիկը փչում են, ձեռքերով թփթփացնում վրան, ծալում են և ձեռքով խփում այն

248. Պատից փակցված անձեռոցիկների տուփից (դիստենսերից) քաշում են թուղթը, արագ սրբում ձեռքերը, ճմրթում և գցում աղբարկղի մեջ ու փակում աղբամանի կափարիչը

249. Դանակով արագ-արագ կտրատում են բանջարեղեն (կաղամբ) տախտակի վրա, հետո պարունակությունը՝ դանակով տախտակի վրայից լցնում են ամանի մեջ

250. Հաղորդման մեջ երկու մասնակից ռեզիններով ձգում են իրար, հետո ուզում են խփել զանգի կոճակին, չի ստացվում և ձեռքը դիպչում է կահույքին

251. Սառցարանից կտորով սրբում են սառույցը և փակում սառցարանի ապակե դուռը

252. Հին ձայնարկիչը (проигрователь) միացված վիճակում երգում է, երգը ավարտվելուց հետո լսվում է խշխշոց, և պլաստինկայի վրա դրված ասեղը կտոցով թռնում է վրայից

253. Օդանավակայանում փաթեթավորման սարքով փաթեթավորում են ճամպրուկը և վերջացնելուց հետո տոպրակը կտրվում է (սարքի միջոցով)

254. Դանակով կտրտում են անանաս տախտակի վրա, և հետո կտրած մասն ընկնում է սեղանին

255. Խմորը գրդնակում են, հետո խմորով խփում սեղանին

256. Մաքրիչով մաքրում են խնձոր

257. Բռնցքամարտիկը պարապում է բոքսի տանձիկի վրա, լսվում է նրա ոտքերի ու ձեռքերի շարժումների ձայնը, ինչպես նաև շնչառությունը, և վերջում հարվածում է տանձիկին

258. Երկու բանվոր ցեմենտ-ավազ են խառնում բահերով, կանգնած է լինում ռուսական ժիգուլի ավտոմեքենա, բեռնախացիկից հանում են ավազով պարկ, ավելացնում են խառնուրդին և փակում բեռնախցիկը

259. Ձյունը մաքրում են տանիքի վրայից, լցնում են ներքև, վերջում փակում են դուռը

260. Հղիության համար նախատեսված էխո անելու ձայն

261. Շոգեբաղնիքում տերևներով մերսում են մարմինը, հետո մերսողը դուրս է գալիս ու դուռը փակում

262. Պահմտոցի + հաղորդման սկիզբն է, երբ գորտը հեռուստացույցը միացված վիճակում բռնած գալիս է, ու լսվում է միջի ձայնը

263. Հեռախոսը միացված վիճակում դրված է գրպանի մեջ, լսվում է գրպանի շփումը հեռախոսի հետ, դրսի ձայները, քայլերը, և վերջում հեռախոսը անջատում են

264. Միկրոալիքային վառարանի ձայնն է լսվում միացված վիճակում, և վերջում ինչ-որ մեկը սղմում է կոճակը և այն բացվում է

265. Երեխան խաղում է սլայմով, վերջում սլայմն ընկնում է գետնին

266․ Ընտանի կենդանին արկղի մեջ հոտոտում է, քայլում, հետո դիպչում արկղի պատին

267. Փետուրե թանաքով գրում են թղթի վրա, հետո՝ կնիքում

268. էխո են անում, լսվում է սրտի աշխատանքի, արյան հոսքի ձայն, վերջում սարքը դնում են սեղանին

269. Ներկի խոզանակով (валик) ներկում են պատը, հետո դնում են ներկի դույլի մեջ

270. Առանց երգի կատարում են պարային շարժումներ, և ընթացքում լսվում է ոտքերի ձայնը

271. Խոզանակով երկաթե առարկա են մաքրում, փչում, դնում պահարանը

272. Միկրաֆոնի ցանցանման ֆիլտրի հետ մատներով գործողություններ են կատարում

273. Հագուստի վրա միացված միկրաֆոնի ձայնը լսվում է ականջակալների միջոցով

274. Տետրից թերթիկներ են պոկում, ճմրթում և տետրը հարվածում սեղանին

275. Սկսում են փուչիկը փչել, լսվում է այդ ձայնը, և շատ փչելուց հետո այն պայթում է

276. Պինգվինաշեն մուլտֆիլմից է, լսվում է քամու ձայնը և ինչպես են փակում դուռը պինգվինի հետևից

277. Սիգարը ձեռքերի մեջ խաղացնում են, լսվում է այդ թղթի ձայնը, և սիգարի ծայրը հարվածում են սեղանին

278. Սղոցով փայտ են կտրում, ու կտրված կտորն ընկնում է

279. Երկաթե տարա են բացում (օրինակ, խտացրած կաթ)

280. Ռոլիկ են քշում, հետո ոտքով խփում են գետնին, որ կարողանան կանգնել

281. Ինչ որ մեկը թուղթը կուլուլելով (փաթաթելով) մոտենում է՝ պատին կամ սեղանին կանգնած ճանճին, և սատկացնում է ։Դ

282. Անհարթ մակերես (պատ) են շուշաթղթում, հետո շուշաթուղթի վրայի փոշին թափահարում են

283. Սանրում են երկար մազեր, և սանրը դնում են զարդասեղանին

284. Գդալով խառնում են պինդ, կրեմանման զանգված, հետո գդալով հարվածում են տարային, որպեսզի վրայի պարունակությունը դատարկվի

285. Շերտավարագույրը(ժալյուզին) բարձրացնում են և փակում պատուհանը

286. Բիլիարդի կին ռետինով մաքրում են, և ռետինը դնում են խաղասեղանի վրա

287. Միջանցիկ քամի է, բացում են դուռը, իսկ բաց պատուհանի միջոցով լսվում է վարագույների ձայնը, հետո փակում են դուռը

288. Մեքենայում կապում են ամրագոտին

289. Համակրգչի մկնիկը հպվում է հարթ մակերևույթի, պտտում են մկնիկի գնդիկը և կտացնում աջակողմյան կամ ձախակողմյան կոճակին

290. Փուչիկը փչած վիճակում փորձում են կապել, և վերջում ձգելով քարկապ գցաց հատվածը ճտացնում են այն

291. Շամպայնը ազատում են փաթեթավորումից, հետո խցանը թռնում է

292. Ատամնաբույժը սլյունասոսի(թուք մաքրող գործիքի) օգնությամբ հավաքում է թքային արտադրանքը

293. ԲԵրանով Beatbox են անում, և ձեռքով հարվածում սեղանին

294. Դոմինո են խաղում

295. Լոտոյի թմբուկի (барабан) միջից հանում են լոտոյի գնդակը

296. Բաճկոնի ցեպը իջեցնում են, հանում, դնում են պահարանն ու փակում են պահարանի դուռը

297. Շլանգով գալիս է ջուր, կտրվում, նորից է միանում, կտրվում , նորից է միանում, և վերջում նապոռով ուժեղ գալիս է

298. Լսվում է ցուլի վազքի և շնչառության ձայնը, և փակում են դուռը նրա ետևից

299․ Notebook-ի վրա ՝ մկնիկով, փակում են էկրանի պատուհանները, և ուժեղ փակում այդ Notebook-ը

300. Մեքենայի դիմապակին մաքրվում է մեքենայի խոզանակների միջոցով և կտրում մտնում իր տեղը

301. Snowboarding (սպորտաձև, սահք՝ ձյան վրայով)

302. Երեխան թռվռալով բնական հյութ է խմում, հետո տուփը պայթեցնում է

303. Ինչ-որ մեկը՝ կենդանի կամ մարդ, հատակով քարշ է տալիս մեծ պարկ, ու վերջում հետևից փակվում է դուռը

304. Հարդուկում են հագուստ, դուրս է գալիս գոլորշին և, հարդուկը դնում են սեղանին

305. Փորձում են բացել արևածաղկի տուփ, հետո այն ձեռքերի մեջ պայթում է

306. Սահադաշտում չմուշկներով սահում են և վերջում մականով (клюшка) հարվածում

307. Էսպրեսո սուրճի կապսուլան բացվում է, դրվում ապարատի մեջ ու փակվում է

308.Շունը՝ տեսախցիկը գողացած, վազում է, հետո տեսախցիկը գցում է գետնին

309. Գազավորված ջուրը շշից լցնում են բաժակի մեջ, հետո դնում սեղանին

310. Ձիարշավարանում ձիու աճուրդ է, դզում են ձիու սմբակները, լսվում է նրա շնչառությունը և դատավորը վերջում մուրճով հարվածում է սեղանին

311. Եղունգով քերծում են գրքի կազմը, բացում են այն, ամբողջական թերթում, էջեր պոկում միջից և գիրքը դմփացնում սեղանին

312. Կոշտ մակերեսի վրա թուղթը ձեռքերով փաթաթում են, լսվում է ձեռքերի շբումը թղթի հետ, թղթի շբումը կոշտ մակերեսի, և վերջում բաց են թողնում թուղթը օդից

313. Պոլիէթիլենային տոպրակով ծածկած լանգետի մսին մեկ անգամ հարվածում են

314. Սարքի միջոցով լսում են չծնված երեխայի սրտի աշխատանքի ձայնը

315. Փոխում են ռադիոյի հաճախականության ալիքները և վերջում ռադիոն գցում հատակին

316. Քամու պատճառով՝ պատուհանից դուրս եկած վարագույրը ներս են բերում ու փակում պատուհանը

317. Չոր դռան կտորի վրա սրբում են ոտքերը, մտնում ներս և դուռը փակում

318. Արկղը սկոչում են հետո ռուլոնը դնում են հարթ մակերեսին․

319. Պարում են, կտորի շփման և կոշիկների ձայնն է, հետո ծափ են տալիս

320. ԴԻնամիկից ձայներ են գալիս

321. Հատուկ լուսանձև գործիքով խուզում են կենդանուն և գործիքը ընկնում է հատակին

Winners

Էդվարդ 160.000

Էդվարդ 160. 000 դրամ Kiss FM-ի երրորդ հաղթողն է Secret Sound /Գաղտնի Ձայնը/ խաղում։ 16.01.2020

Վարդան․ 60. 000 դրամ

Kiss FM-ի երկրորդ հաղթողն է Secret Sound /Գաղտնի Ձայնը/ խաղում։ 09.12.2019

Նարեկ․ 60. 000 դրամ

Kiss FM-ի առաջին հաղթողն է Secret Sound /Գաղտնի Ձայնը/ խաղում։ 04.12.2019